«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում թիմը նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը` ազգային առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Կալյարի»-ի հետ հանդիպմանը 2:0 հաղթանակ տանելուց հետո, հարցազրույց է ունեցել իտալացի լրագրողների հետ: Մասնագետը չի թաքցրել իր ուրախությունը:
«Չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում: Կարողացանք իրագործել մեր երազանքը: Դա իմ սաների և թիմի երկրպագուների վաստակն է: Երբ զիջում էինք «Միլան»-ին 1 միավորով, ես հասկանում էի, որ դեռևս հաղթելու հնարավորություն ունենք: Սակայն իրապես հավատացի հաղթանակին միայն այսօր: 37 խաղերում ոչ մի պարտություն չենք արձանագրել: Չեմ ցանկանում այժմ քննարկել որևէ այլ իրադարձություն: Ավելի լավ է՝ տոնենք մեր հաղթանակը»,- իտալական մամուլի ներկայացուցիչներին է ասել Կոնտեն:
,










































