Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ակումբի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելին և նրա աշխատակազմին:
Լապորտայի կարծիքով` «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբը լքելու որոշում է կայացրել Ռոսելի պատճառով:
«Նրանք չարեցին հնարավոր ամեն բան, որպեսզի Գվարդիոլան մնա «Բարսելոնա»-ում: Նրանց ձեռնտու չէ Պեպի մնալը գլխավոր մարզչի պաշտոնում: Ռոսելն ու իր աշխատակազմը քայքայում են այն ամենը, ինչ մենք էինք ստեղծել: Յոհան Քրուիֆը և Չիկի Բեգիրիստայնը ճիշտ որոշում էին կայացրել Գվարդիոլային ակումբ հրավիրելով, և վերջինս արդարացրեց բոլոր սպասելիքները»,- հայտարարել է Լապորտան:










































