Զոլաքար գյուղում շարունակում են ընտրակեղծարարությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Զոլաքար գյուղում ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Կորյուն Մհերյանը` խոսելով օրվա ընթացքում գրանցված միջադեպերի մասին: Ըստ նրա` Զոլաքարի գյուղապետը շարունակում է անձնագրերը հավաքած մտնել ընտրատեղամասեր և կեղծարարություններ անել: Կ. Մհերյանն ասաց, որ խոսքը թիվ 24-րդ ընտրատարածքի 26, 27, 28 ընտրատեղամասերի մասին է:
«ԲՀԿ-ին նաև թույլ չեն տվել տեսանկարահանող սարքեր տեղադրել»,- մանրամասնեց Մհերյանը` հավելելով, որ բաց քվեարկություն է գնում տեղամասերում: Նա նաև ասաց, որ տեղեկացրել են համապատասխան մարմիններին, սակայն արձագանք չի եղել: