ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ դարպասի գրավումն ավտոմատ կերպով արձանագրող էլեկտրոնային համակարգը կկիրառվի Բրազիլիայում տեղի ունենալիք 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ:
«Կարող եմ ասել, որ 2014 թ. աշխարհի առաջնության, ինչպես նաև 2013 թ. Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության ժամանակ կկիրառվի գոլերի գրանցման ավտոմատ համակարգ: Անգլիա-Գերմանիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը չպետք է կրկնվի»,- նշել է Բլատերը:
Նշենք, որ ներկայումս ՖԻՖԱ-ն փորձարկում է նմանատիպ երկու համակարգ:







































