Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վարչապետը դժգոհ է թոշակների վճարման գործընթացի «տարրական անկազմակերպվածությունից»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն է հայտնել թոշակների վճարման գործընթացից: «Հունվար ամսվա ընթացքում մենք խնդիրներ ունեցանք թոշակների վճարման գործում։ Հերթեր էին կուտակվում «Հայփոստ»-ում, և արդարացի դժգոհություն կար։ Որոշում էր ընդունվել, որ այսուհետև թույլ ենք տալու, որ թոշակառուներն իրենք ընտրեն թոշակ ստանալու` իրենց համար հարմարավետ եղանակը։ Այսուհետև թոշակների վճարում կարող են իրականացնել ՀՀ բոլոր առևտրային բանկերը, վճարային հաստատությունները` ստորագրելով պայմանագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են ինքնուրույնաբար որոշել տեղը, ձևը` ինչպես են իրենք ուզում ստանալ իրենց թոշակը։ Ցավոք, հունվար ամսվա ընթացքում առաջացան խնդիրներ։ Վերահսկիչ պալատը նույնպես բացահայտել էր պրոբլեմներ, որ ունենք թոշակների վճարման բնագավառում։ Մասնավորապես, ցուցակների անհստակությունը. գործառույթը պետական մեկ մարմնից «Հայփոստ» փոխանցելու ժամանակ մենք բացահայտեցինք, որ ցուցակներում կան լուրջ խնդիրներ, անճշտություններ, որոնք չարաշահումների տեղիք են տալիս»,- հայտարարել է Տ. Սարգսյանը` խոսքը փոխանցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: «ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի թիվ 1406-Ն որոշմամբ, սահմանվել է կենսաթոշակների վճարման նոր կարգը, որի համաձայն, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկերի միջոցով և կանխիկ եղանակով` վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
Արդեն պայմանագրեր են ստորագրվել 12 բանկերի և 4 վճարահաշվարկային կազմակերպությունների հետ։ Ակնհայտ է, որ կենսաթոշակների վճարման նոր կարգի կիրարկումը սկզբնական շրջանում առաջացնելու էր որոշակի խնդիրներ։ Այսպես.
«Հայփոստ» ՓԲԸ-ի հետ կնքվեց պայմանագիր, և հունվար ամսվա կենսաթոշակները Երևան քաղաքում ևս սկսեցին վճարվել «Հայփոստ»-ի միջոցով։ «Հայփոստ»-ի երևանյան բաժանմունքների համար կենսաթոշակների վճարումը նոր գործընթաց էր։ Հաշվի առնելով կենսաթոշակներն օր առաջ մեր թոշակառուներին հասցնելու անհրաժեշտությունը` որոշվեց կենսաթոշակների վճարումն սկսել հունվարի 4-ից։
Սակայն կարճ ժամանակահատվածը հնարավորություն չտվեց բոլոր փոստատարներին ծանոթանալ վճարման ցուցակների առանձնահատկություններին։ Վերոնշյալով պայմանավորված՝ գոյացան հերթեր` առաջացնելով բնակչության արդարացի դժգոհությունը։ Որոշակի ազդեցություն ունեցավ նաև այն հանգամանքը, որ առաջին վճարումները համընկան ամանորյա տոների հետ։ Նախկինում ևս վճարման առաջին օրերին վճարող կազմակերպության գրասենյակներում առաջանում էին հերթեր։ Ուշագրավ է, որ Երևան քաղաքում կենսաթոշակների վճարումն սկսվում էր սոցիալական ապահովության պետական ծառայության «Վճարումների ծառայության» 17 գրասենյակներից, իսկ այսօր այն արդեն իրականացվելու է «Հայփոստ»-ի շուրջ 90 գրասենյակներից։ Ակնհայտ է, որ սա էապես նվազեցնելու է գոյացող հերթերը, եթե նույնիսկ հաշվի չառնեք այն հանգամանքը, որ առաջիկայում կսկսեն կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցել նաև բանկերն ու մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ պարբերաբար կազմակերպված քննարկումների արդյունքում տրված են համապատասխան հանձնարարականներ` փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Վստահ եմ, որ վճարման կարգի փոփոխության դրական արդյունքներն առաջիկայում տեսանելի կդառնան մեր կենսաթոշակառուների համար: Եվ վերջում կուզեի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման նախնական արդյունքների վերաբերյալ նշել. վճարող կազմակերպության փոփոխության արդյունքում, 2011 թ. հունվար ամսին, 2010 թ. դեկտեմբերի համեմատությամբ, Երևան քաղաքում շուրջ 4000 կենսաթոշակառուի կենսաթոշակ կամ շուրջ 500 մլն դրամ չի վճարվել, ինչը մտահոգում է մեզ։
Այժմ իրականացվում են համապատասխան վերլուծություններ պատճառները վեր հանելու և առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, որոնց վերաբերյալ Ձեզ կտեղեկացնեմ լրացուցիչ»,- հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Տ. Սարգսյանը, սակայն, շարունակեց արձագանքել նախարարին: «Եթե Դուք քաղաքացիներին չներկայացնեք նոր ստեղծված հնարավորությունը, ոչ ոք չի օգտվի այդ ծառայությունից։ Անհրաժեշտ է պայմանավորվել Կենտրոնական բանկի հետ, առևտրային բանկերի հետ, վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ, իրազեկել մեր քաղաքացիներին այդ մասին։ Եթե մենք դա չներկայացնենք, եթե հեռուստատեսությամբ չներկայացնենք այդ հնարավորությունը, բնականաբար, օգտվողների քանակը շատ չի լինի։ Միակ տարբերակն այն է, որ առևտրային բանկերի հարյուրավոր մասնաճյուղեր կարող են սպասարկել թոշակառուներին, և անհրաժեշտ չէ, որ նրանք գնան, «Հայփոստ»-ում հերթ կանգնեն։ Այս խնդիրը լուծել ենք, հիմա պետք է քաղաքացիներին ուղղակի տեղեկացնել, որ նրանք օգտվեն այս հնարավորությունից, գան Ձեր նախարարություն, ստանան բացատրություններ` ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն, ինչպես են այդ բանկի ընտրությունը կատարելու, որպեսզի այսուհետև թոշակներն ստանան բանկերում։ Շատ հարմարավետ միջավայր ենք ստեղծել, բայց տարրական անկազմակերպվածության պատճառով այս տեղեկատվությունը տեղ չի հասել, և թոշակառուները չեն օգտվում։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ էր, և այն թվերն էլ, որ Դուք հիմա հրապարակում եք, մտահոգվելու տեղիք են տալիս, որ 4000 թոշակառու փաստորեն չի ստացել հասանելիք թոշակը, և Վերահսկիչ պալատն էլ նման բացահայտումներ արել էր, երբ մահացած թոշակառուների անուններով գումարները դեպոնացվում էին, և հետո` որոշ ժամանակ անց, այդ գումարներն ինչ-որ մարդիկ ստանում էին։
Հարգելի գործընկերներ, օպերատիվ արձագանքելու, քաղաքացիներին մտահոգող հարցերին անհապաղ պատասխան տալու հարցադրումը վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին։ Սա նախարարի անմիջական պատասխանատվության հարց է։ Եթե նախարարությունն անմիջապես չի արձագանքում հարցերին, ապա մենք պարարտ հող ենք ստեղծում, որպեսզի քննադատեն մեզ, ընդ որում` շատ հաճախ շահարկելով, այսինքն` ոչ թե օբյեկտիվ քննադատություն է գնում, այլ սուբյեկտիվ, խեղաթյուրվում է իրավիճակը, այլ բացատրություններ են տրվում։ Հանիրավի սոցիալական լարվածություն ենք ստեղծում, երբ այս փոփոխությունները պետք է հակառակին բերեին, որ թոշակառուները գոհ լինեին, որ էապես պարզեցվել են իրենց սպասարկման գործառույթները. արդյունքում պետք է շահած լինեին թոշակառուները, և պետությունը կունենար լուրջ տնտեսումներ»,- ասել է վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում