«Զենիթ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դոմենիկո Կրիշիտոն իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: Հիշեցնենք, որ երեկ «Էսպանյոլ»-ի հետ խաղում արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում իր հեղինակած գոլերի թիվը հասցրեց 72-ի:
«Մեսսին տիեզերական ֆուտբոլ է ցուցադրում: Նա հանճարեղ ֆուտբոլիստ է: Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է»,- Twitter-ի իր էջում գրել է իտալացին:










































