Հայաստանից բազմաթիվ հաղորդագրություններ են գալիս խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ խախտումների վերաբերյալ:
BBC-ի փոխանցմամբ` Հայաստանում ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07:00-ին:
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան 600 միջազգային դիտորդներ: Սակայն BBC-ի թղթակից Ալեքսեյ Մանվելյանի ներկայացմամբ` առավոտից սկսած տեղեկություններ են ստացվում խախտումների վերաբերյալ:
Մասնավորապես, բողոքներ են եկել քվեաթերթիկներ լցոնելու, կրկնակի քվեարկելու, ընտրակաշառք բաժանելու կապակցությամբ:
Ընտրության նախնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 7-ի երեկոյան:








































