Իրադարձությունները, որ ընդունված է անվանել «արաբական գարուն», տարածաշրջանի համար դարձել են իսկական «ժանտախտ»: Այս մասին հայտարարել է Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան` ելույթ ունենալով մայիսի 10-ի խորհրդարանական ընտրություններին նվիրված հանրահավաքում: Նա վճռականորեն դատապարտել է նրանց, ովքեր կոչ են անում նույն սցենարով ապստամբություն կազմակերպել Ալժիրում:
2011 թ. ապստամբությունները գրավել էին նաև Ալժիրը: Այն ժամանակ զոհվել էր հինգ մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին: Շարժումը Ալժիրում չվերածվեց ապստամբության և իշխող ռեժիմին տապալելու վտանգ չառաջացավ:
Իշխանություններին հաջողվեց ապստամբներին հանդարտեցնել` բարձրացնելով նվազագույն աշխատավարձը և ընդունելով բարեփոխումների փաթեթ:








































