Տոկիոյի հյուսիսարևելյան շրջանում գրանցված պտտահողմի հետևանքով վիրավորվել է առնվազն 30 մարդ, վնասվել են տասնյակ տներ:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, պտտահողմը տեղի է ունեցել կիրակի օրը Ցուկուբա քաղաքում, որը գտնվում է Տոկիոյից 60 կիլոմետր հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ 30-ից 50 տներ քանդվել են: Այլ տեղեկություններ հայտնի չեն:
Տոկիոյի շրջանում սովորաբար պտտահողմեր չեն լինում:








































