«Պատերազմի մասին պատմող ֆիլմերը չեն ներկայացնում այն, ինչ իսկապես կատարվել է: Այս ֆիլմերը նկարահանվում են պատվերով, գրքերը գրվում են պատվերով»,- կարծում է Արկադի Տեր-Թադևոսյանը: «Հիմա էլ ֆիլմ են նկարում Խոջալուի մասին: Ես եմ Խոջալուի դեպքերը տեսել: Ինձնից կամ պատերազմի որևէ այլ մասնակցից չեն հարցնում` ինչ է եղել, չեն խնդրում, որ պատմենք, որպեսզի ճիշտ փաստագրական ֆիլմ նկարեն»,- ասում է Տեր-Թադևոսյանը: Հրամանատարը չի ցանկանում քննադատել այսօրվա կինոարտադրությունը, բայց օրինակ է բերում Ղարաբաղի մասին պատմող հեռուստասերիալը, որը ևս չի համապատասխանում պատմական իրականությանը:









































