Մեծ Բրիտանիայում ոստիկանություն ձերբակալել է 7 ռուսաստանցիների, որոնք մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ: Ձերբակալվածների մեջ են ուսանողներ, ինչպես նաև ոստիկանության աշխատակից: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:
The Sun-ի փոխանցմամբ, սպա ոստիկանի անունն է Իվանով Օլեգ Վլադիմիրի: Ըստ թերթի, ոստիկանը մոսկովյան իրավապահ կազմակերպության հետախուզական ծառայության ներկայացուցիչ է: Թերթը նաև տեղեկացնում է, որ հանցագործությունը կատարվել է անցած կիրակի գիշերը Bellerbys College ուսումնական հաստատությունում խնջույքի ժամանակ: Իսկ բռնաբարության զոհ է դարձել մալայզիացի 18-ամյա մի աղջիկ: Այդ ամեն նկարահանվել է iPhone հեռախոսով:
Այսօր հայտնի է դարձել, որ նրանցից չորսին արդեն մեղադրանք է առաջադրվել, և նրանք գտնվում են կալանքի տակ: Ձերբակալվածների մեջ է նաև 25-ամյա հայ երիտասարդ Նորայր Դավթյանը, որը պարզ չէ` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի քաղաքացի է: