Ճապոնիան ուսումնասիրում է Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները 1956 թ. Խորհրդա-ճապոնական համաձայնագրի հիման վրա լուծելու հավանականությունը: Այդ համաձայնագիրը նախատեսում էր Ճապոնիային վերադարձնել հարավկուրիլյան չորս կղզիներից միայն երկուսը:
2001 թ. նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Յոսիրո Մորին հայտարարել էին, որ այդ համաձայնագիրն արդիական է նաև մեր օրերում, սակայն այն ժամանակ բանակցություններում համաձայնության գալ չէր հաջողվել:
Ճապոնական հաջորդ կառավարությունները բազմիցս ընդգծում էին, որ տարածքային խնդրի նման լուծումն ընդունելի չեն համարում, այնուամենայնիվ, ներկայիս վարչապետ Յոսիխիկո Կիոդոյի կառավարությունը որոշել է քննարկել այս հարցը: Դա նաև կապված է Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնին վերադառնալու փաստի հետ:








































