«Նոտր-Դամ» մյուզիքլի աստղ Էլեն Սեգարան դարձել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետ: Ֆրանսիայի Հանրապետության անունից մշակույթի նախարար Ֆրանսուա Միտերանը հանձնելով մրցանակը ընդգծել է, որ ներկայացման հաջողությունը անքակտելիորեն կապված է Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում ճանաչված երգչուհու անվան հետ:
«Ես շնորհակալ եմ ճակատագրին, որի շնորհիվ հանդիպեցի այդ կախարդական երաժշտության հետ: Էսմիրալդայի դերը ինձ համար ընդմիշտ մնալու է որպես գլխավոր դեր»,- հարցազրույցում նշել է երգչուհին:
Մյուզիքլն ստեղծվել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության հիման վրա: Ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 90-ական թվականների վերջին: «Նոտր-Դամի» սկավառակը ամբողջ աշխարհում տարածվել է 7 մլն օրինակով:







































