Մաշտոցի պուրակից հետո ավելի մեծ թափով լծվելու են Թեղուտի պաշտպանությանը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը`խոսելով Թեղուտի պաշտպանության հետագա քայլերի շուրջ:
Նա նշեց, որ իրականում Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանների պայքարը հերթական խթանը հանդիսացավ, որպեսզի մարդիկ կոնսոլիդացվեն, ավելի իրազեկվեն բնապահպանական խնդիրներին: «Հենց Թեղուտի խնդրի շուրջ օրեր անցկացվեցին, անընդհատ իրազեկվում էր այս հարցը, և հիմա ամբողջ թափով ավելի ինտենսիվորեն կլծվենք Թեղուտի պաշտպանությանը»,- տեղեկացրեց ակտիվիստը` հավելելով, որ իրենք իրենց աջակցությունն են հայտնում նաև Ռուսաստանում Ցագովյան անտառների համար պայքարող ռուս բնապահպաններին, որը հայտնվել է Թեղուտի վիճակում:








































