«Առավոտի» ունեցած տեղեկություններով, երբ հանրապետության բարձրաստիճան ղեկավարներն այցելել են Հանրապետության հրապարակում տուժած երիտասարդներին` հիվանդանոցում, մի աղջիկ դիմել է ՀՀ նախագահին և ասել, որ իր կարծիքով՝ սա սադրանք էր ՀՀԿ-ի դեմ, և խնդրել պարզել հանգամանքները:
Նախագահը հավաստիացրել է, որ արդեն սկսել են աշխատանքները:
Այս մասին հայտնում է aravot.am կայքը։








































