Եգիպտական զինվորականները պարետային ժամ են հայտարարել Կահիրեում՝ պաշտպանության նախարարության տարածքում` մայիսի 4-ին ժամը 23.30-ից մինչև մայիսի 5-ը ժամը 7.00-ն: Ինչպես հստակեցրել է պաշտպանության նախարարի օգնական Մուխտար Ալ-Մուլան պարետային ժամը սահմանվել է Աբբասիա հրապարակում և բոլոր փողոցներում, որոնք տանում են պաշտպանության նախարարության շենք: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Նշենք, որ անկարգությունների նոր ալիք է բռնկվել Կահիրում: Աբբասիայում՝ պաշտպանության նախարարության մոտ գտնվող հրապարակում ուրբաթօրյա աղոթքից հետո կրկին հավաքվել են ցուցարարները: Բողոքի ցույցը սկզբում խաղաղ բնույթ է կրել, ապա վերածվել է բախման՝ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Ցուցարարները բողոքում էին զինվորականների կառավարման դեմ:
Բախումների արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ:







































