Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավանական չհամարեց ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև կոալիցիայի ստեղծումը:
«Ես սկեպտիկ կլինեմ և կասեմ, որ չեմ կարծում, թե նման կոալիցիա հնարավոր է»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային ժողովում կարող է ձևավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունն իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը»։








































