Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հայ ընտրողի տառապանքը փորձ ունի. հոգեբան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ նախընտրական քարոզարշավն անցավ ցածր տոների մեջ՝ առանց ավելորդ կրքերի ու վիրավորանքների:

«Եվ սա շատ լավ էր, առավել քաղաքակիրթ: Ցավալին միայն այն է, որ ընտրարշավի ժամանակ չեղան բովանդակային դեբատներ: Մենք ամենաշատն ականատես եղանք հարցազրույցների, ընտրողների հետ քաղաքական ուժերի դեմ առ դեմ հանդիպումների, սակայն մտքերի բախման այդպես էլ չհանդիպեցինք»,- ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ ընտրակաշառքների բաժանման փաստը տրագիկոմեդիայի ժանրից էր: «Միաժամանակ, կաշառքը դադարում է գործոն դառնալ: Մի տեսակ պարադոքսալ ձևով ընտրակաշառքի գաղափարը դուրս է մնում մարդկանց տրամաբանությունից, և նրանք ավելի ազատ, խղճի մտոք են գործում: Այս ընտրություններում կարևորագույնը դառնալու են մարդկանց արժեքային առաջնայնությունները»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս կբնորոշի հանրության նախընտրական տրամադրությունները, հոգեբանը նկատեց, որ ընտրողների հոգեվիճակը թեև ապատիայի չի հասել, սակայն, մեծ հաշվով, չկա քաղաքական մի ուժ, որի ետևից գնա ժողովրդի մեծամասնությունը:

«Մարդկանց տրամադրությունները բավական զուսպ են: Կարծում եմ՝ միջինից բարձր մասնակցություն կունենանք, միաժամանակ մարդկանց մեծ մասն այս ընտրությունների գնում է կուսակցականացված: Այս ընտրություններին ավելի մեծ թվով քաղաքացիներ իրենց գրպաններում կուսակցությունների տոմսեր ունեն»,- ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ հայ ընտրողի տառապանքը փորձ ունի, և նա գիտի, որ ընտրությունների հաջորդ օրը, գլոբալ առումով, երկրում ոչինչ չի փոխվելու:

«Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հնարավորություններին, ապա անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, որ ՀԱԿ-ի աստեղային ժամն անցել է, նա լուրջ կորուստներ ունի, և ինքն էլ գիտակցում է դա:

«Ժառանգություն»-ը, կարծում եմ, «Ազատ դեմոկրատներ»-ի հետ միասնական ցուցակով հանդես գալուց հետո որոշ ընտրազանգված կորցրեց, իսկ ահա ԲՀԿ-ն վերջին շրջանում արհեստական կերպով շատ սահմանափակվեց»,- նշեց հոգեբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում