«Մալագա»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան վստահ է, որ Լա Լիգայի 20-րդ տուրի շրջանակներում թիմը շատ բարդ հանդիպում է անցկացնելու: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Մանուել Պելեգրինիի սաներն արտագնա խաղում կհանդիպեն «Բարսելոնա»-ի հետ:
«Բնականաբար, շատ բարդ խաղ է սպասվում: Չէ՞ որ պայքարելու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, իսկ նման հակառակորդի հետ արտագնա խաղն ավելի է բարդացնում իրավիճակը: Չպարտվելու համար անհրաժեշտ է գերազանց խաղալ: Մենք արդեն նման հանդիպման փորձ ունենք` «Ռեալ»-ի դեմ «Սանտյագո Բերնաբեո»-ում անցկացրած խաղը:
Ինչևիցե, չենք պատրաստվում խաղալ ոչ-ոքիի համար: Պետք է պայքարենք, որպեսզի հաղթենք»,- հայտարարել է Կասորլան:




































