Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը երիտասարդ տարիքում աշխատել է թատրոնում: Խոսքը 1977 թվականի մասին է, երբ դեռ չէր բոլորել Էրդողանի 23-ամյակը: Ստամբուլից բացի, Էրդողանն ու իր գործընկերները ներկայացումներ են տվել նաև Ռիզեում, Տրապիզոնում, Անկարայում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ Էրդողանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 26-ին Ստամբուլում: 1969-1980 թվականներին նա հանդիսացել է կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Էրդողանն իր կնոջ՝ Էմինեի հետ ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին և ներկայումս ունի 4 երեխա (2 տղա և 2 աղջիկ):