Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Երկիր` առանց «Հայրենիքի»

«Հայրենիքը իմ ալիքն է», «Հայրենիքը մեր ալիքն է» երեխաների կողմից կարգախոս դարձած եւ սիրված ալիքն արդեն չորս օր է` ոչ մեկինն էլ չէ: Այն հունվարի 21-ից այլեւս չի հեռարձակվում:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը պատկանում էր «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանին: Հանրության շրջանում «Հայրենիքի» կորուստն ավելի շատ զգում են մանկահասակների ծնողները, մեծահասակների շրջանում էլ մեցցոյի սիրահարները: Մասնագետների, վերլուծաբանների մոտ «Հայրենիքի» փակման շուրջ ծավալվող զրույցները, վերլուծությունները խիստ հակասական են, բայց մի բան պարզ է` դեռ վեց տարի առաջ էին «Հայրենիքի» գլխին «սեւ ամպեր» կուտակվել. հիշենք, որ դեռ հունվարի 18-ին ՀՌԱՀ-ը տուգանեց ընկերությանը` «Մեցցո» հեռուստաընկերության ապօրինի վերահեռարձակման համար: Դեռ այն ժամանակ Հրանտ Վարդանյանը, հրաժարվելով վճարել տուգանքը, թերթերից մեկին տված հարցազրույցում կասկած էր հայտնում ՀՌԱՀ-ին` ասելով, որ Ամալյանն իբր առաջնորդվել է օրենքով, բայց բարեգործական ալիքը նույն շարքն է դասել առեւտրային հեռուստաալիքների հետ, որ օրենքն ինքնին թերի է, եւ այն այսօր ծառայում է ո՜չ թե ժողովրդին, ո՜չ թե մեր ազգային արժեքների զարգացմանն ու տարածմանը, այլ մի երկու-երեք կլանի, որոնք, հիրավի, ստվերային մեծ գումարներ են ստանում: Նա մեկ անգամ չէ, որ նշել է, որ «Հայրենիքը» բարեգործական ալիք է:
Այսօր ալիքն այլեւս անցյալ է: Ինչքան էլ «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանը համոզի, որ «Հայրենիքով» նախկինում հեռարձակվող հաղորդումներն այսուհետ փոքրիկները կարող են դիտել «ԱՐ»-ով, միեւնույն է, չի համոզում հեռուստադիտողին: Իսկ մեր այն հարցին, որ, այնուամենայնիվ, դա չի լինում մանկական, մանկապատանեկան ալիք, ասաց, որ հենց լինում է մանկական, մանկապատանեկան ալիք, եւ եթե հետեւենք, կտեսնենք, որ այն, ինչ լիցենզիայով սահմանված է, դրա սահմաններում հաղորդումների մեծ մասը մանկապատանեկան հաղորդումներ են. «Իհարկե, ունենալու է լրատվական բլոկ, բայց հիմնականում մանկապատանեկան հաղորդումներ են լինելու»,- տեղեկացրեց Վահրամ Բրուտյանը: Պատճառը, ըստ նրա, հետեւյալն էր` պետք է մեկ մանկապատանեկան ուղղվածության ալիքը պահվեր, երկու հեռուստաընկերությունների հնարավորությունները համատեղվեցին (ե՜ւ տեխնիկական, ե՜ւ ֆինանսական, ե՜ւ կադրային): Իսկ հարցին` կրճատումներ կա՞ն, նշեց, որ կան, թեեւ թվերին չի տիրապետում, բայց դրանք առանձնապես շատ չեն: Ըստ նրա` ովքեր հետաքրքրվում են, հասկանում են, որ «Ար» հեռուստաընկերության մանկական տիպի հաղորդումները շարունակվելու են հեռարձակվել: Հարցին` իսկ հնարավո՞ր է մանկական տիպի հաղորդումները, օրինակ, «տուժեն», քաղաքական բլոկը խեղճացնի մանկականին, հավաստիացրեց, որ այդպիսի բան չի լինի:
2001-2004թթ. «Հայրենիք» հեռուստաընկերության մշակութային տնօրեն, ներկայումս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի կատարվածի մասին, ասաց, որ բավականին հաղորդումներ կան եթերում, մանկական` «ԱՐ»-ի եթերում, եւ չեն կարող չլինել, որովհետեւ, ըստ էության, այնտեղ մանկական հաղորդումների տոկոսը պետք է բարձր լինի, այնպես չէ, որ չեն լինելու մանկական հաղորդումներ, պարզապես անվանումն է այլ լինելու: Հարցին` այնուամենայնիվ, այդքան ներդրում ունեք, ցավ չե՞ք ապրում, որ նման ալիք ենք կորցնում, ասաց, որ դրա վերաբերյալ կարծիք չունի. «Ինձ մոտ թատրոնում էլ է այդպես, եթե նոր բեմադրություն եմ անում, հնի մասին աշխատում եմ չխոսել, անցածի մասին ի՞նչ խոսենք: Ինձ համար այն պահից, երբ ես դուրս եկա, արդեն այն անցյալ է»: Իսկ մանկական ալիք արդյո՞ք պետք չէ մեր իրականությանը, պատասխանեց` դա արդեն սեփականատիրոջ խնդիրն է:
Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն այն կարծիքին է, որ «Հայրենիքի» փակումով առանձնապես կորուստներ չենք ունեցել։ Նա միշտ դեմ է եղել մասնագիտացված ալիքներին, եւ չի հասկանում` առհասարակ ի՞նչ է նշանակում առանձին մանկական ալիք: Ըստ նրա` մանուկների համար նախատեսված հաղորդումներ պետք է լինեն բոլոր հեռուստաընկերություններում։ Մանկական այդպիսի ալիքի ստեղծումը ժամանակին, կոպիտ ասած, քմահաճույք է եղել: Իսկ այն տեսակետը, որ քաղաքականությունը հաղթեց մանկական ալիքին, Տիգրան Պասկեւիչյանը չի կիսում, ասում է, որ իրենց տրվել է ընտրելու հնարավորություն, եւ ալիքի տերերը կատարել են կամայական, բայց տրամաբանական ընտրություն։ Նրա խոսքով` բոլոր ալիքներում պետք է լինի թեմատիկ բազմազանություն, որից հետո ինքնաբերաբար կերեւակվեն առանձին ուղղությունները. «Բայց կանխավ որոշել, թե որ ալիքն ինչ ուղղություն է ունենալու, անբնական է եւ ոչ ճիշտ»։ Իսկ «Հայրենիք»-ին Պասկեւիչյանը միշտ հումորով է վերաբերվել. ի վերջո մի խմբագիր 18 ժամ մանկական լավ հաղորդում արտադրել չի կարող: Նրա կարծիքով՝ կապուղիների վերջին մրցույթից հետո խառնաշփոթ է առաջացել՝ խառնվել են մասնավորն ու պետականը, միավորվել են եկեղեցին ու պետությունը։ Ոչ ոք դեռ հոդաբաշխ բացատրություն չի տվել, ասենք, թե մրցույթի չմասնակցած «Շողակաթն» ինչպե՞ս է հայտնվել հանրային ալիքի եթերում, իրավական ի՞նչ հիմքով, ի՞նչ ծրագրով եւ ի՞նչ ֆինանսավորմամբ։ Պարզ է միայն մեկ բան՝ կառավարությունն արագ եւ չմտածված քայլեր արեց, որպեսզի եւս մեկ անգամ փակի «Ա1+»-ի ճանապարհը եւ եւս մեկ անգամ խոստովանի, որ ազատ խոսքը Հայաստանում տեղ չունի։ «Իսկ այս ամենից հետո,- ասում է Պասկեւիչյանը,- ինձ համար միեւնույն է, թե ո՞վ, ի՞նչ է ցույց տալու, անազատության պայմաններում հեռուստատեսությունը սովորաբար վերածվում է մեյմունության, դա մենք արդեն տեսել ենք»։
Իսկ «Հայրենիքի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը ( նա դեռ վեց տարի առաջ, երբ տուգանել էին հեռուստաընկերությանը, ասել էր, որ ափսոսում է իր ժամանակը, որ խլում է իր աշխատանքից եւ ծախսում այսպիսի մանր մարդկանց եւ մանր խնդիրների վրա) հավանաբար էլի ափսոսում է իր ժամանակը ու այս անգամ թանկ գնահատում այն` երեւի հստակ իմանալով, որ արդյունք չի լինի:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում