Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը կարծում է, որ իր հանդիպումներն ընդդիմության հետ համապատասխանում են ռուս-ամերիկյան հարաբերությունների ոգուն։ Այս մասին նա ասել է «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։
Նա տեղեկացրել է, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել է հունվար ամսին՝ ստանալով Սպիտակ տան համաձայնությունը։ Մաքֆոլի խոսքերով՝ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարության գաղափարներին ոչ միայն Ռուսաստանում, այլև մյուս երկրներում։ Միաժամանակ նա հավելել է՝ «այն, թե ընտրությունների ժամանակ ինչ են անում երկրներն ու նրանց առաջնորդները, ԱՄՆ-ի գործը չեն»։
Մաքֆոլը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ունենալ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Ռուսաստանի, քանի որ թույլ Ռուսաստանը ԱՄՆ շահերից չի բխում։











































