Քարդաշյանների ընտանիքը, անշուշտ, զուրկ չէ հումորի զգացումից:
E!Online-ը հաղորդում է, որ դրա ապացույցը եղել է այն, որ երեկ Քարդաշյան քույրեր Քիմը, Քլոն և Քորթնին դեմ առ դեմ հանդիպել են Saturday Night Live հաղորդման ընթացքում իրենց նմանակողների հետ:
Քույրերին այդ ամենը շատ է դուր եկել, և նրանք հաղորդման մասին այնուհետև գրել են իրենց բլոգներում և սոցիալական ցանցերում: Քորթնին գրել է, որ ուրախ է, որ վերաջպես հնարավորություն է ունեցել հանդիպելու այդ տաղանդավոր դերասանների հետ: Քիմը նույնպես իր բլոգում գրել է, որ հանդիպումը շատ զվարճալի էր:








































