«Էլ Մունդո Դեպորտիվո»-ի տեղեկացմամբ` «Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան չի թաքցնում իր մարզական կարիերայի մայրամուտում կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում հանդես գալու ցանկությունը: Իվուարցին ցանկանում է 2 տարվա պայմանագիր ստորագրել իսպանական գրանդի ղեկավարության հետ, սակայն որպես փոխզիջում`պատրաստ է նաև ակումբի հետ ստորագրել «1+1» տարբերակով համաձայնագիր:
Չնայած 34-ամյա տարիքին և վերջերս տարած մալարիային` Դրոգբան այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում և մեծ ներդրում է ունեցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում «Չելսի»-ի` «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակում:









































