Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Անպատասխանատվության մեխանիկան

Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Հասարակությունն այդպես էլ ականատես չեղավ հասարակական-քաղաքական լուրջ բանավեճերի: Սրանում, իհարկե, մեծապես առկա է ՀՀԿ պատասխանատվությունը՝ այն առումով, որ իշխող կուսակցությունը կտրականապես հրաժարվեց բանավեճերից, իսկ նախընտրական շրջանում բանավեճի առաջին և կարևոր խնդիրներից մեկը հանրությանը իշխանության և այլընտրանքի տարբերությունը ներկայացնելն է: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բանավեճից հրաժարվելու մարտավարությունը չի կարող արդարացում լինել մյուս քաղաքական ուժերի համար, առավել ևս, որ ընտրությանը մասնակցում է նաև ազդեցիկ իշխանական մեկ այլ ուժ, որը, մեղմ ասած, երկրորդական դերում չի եղել թե իշխանական համակարգում, թե նաև երկրորդական դերում, չի առավել ևս՝ նախընտրական գործընթացներում:

Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: ԲՀԿ-ն, իհարկե, ՀՀԿ-ի պես կտրականապես չի հրաժարվել բանավեճերից, սակայն, խոշոր հաշվով, ԲՀԿ հմուտ և, կարելի է ասել, հնարամիտ նախընտրական մարտավարության, ինչպես նաև նրա ստվերային և ինչ-որ առումով նաև բացահայտ դաշնակից Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման շնորհիվ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ բանավեճերի հեռանկարը հաջողվեց, ըստ էության, չեզոքացնել, և տեղի չունեցան բանավեճեր, հասարակական-քաղաքական քննարկումներ նաև իշխանության մեջ տարիներ շարունակ առանցքային դերակատարում ունեցած «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Մինչդեռ չէ՞ որ թե նույն Հայ ազգային կոնգրեսը, թե «Ժառանգություն»-ը, թե ՀՅԴ-ն, թե այլ ուժեր կարող էին ԲՀԿ-ի հետ էլ բանավիճել, որովհետև ի վերջո այդ կուսակցությունը եղել է իշխանության մաս և այսօր էլ հավակնում է լինել իշխանական մեծամասնություն: Այլ կերպ ասած՝ բանավեճերի լրջագույն գործընթացի չկայացման պատճառը ոչ միայն ՀՀԿ տարօրինակ մերժումն էր, այլ նաև Հայ ազգային կոնգրես-ԲՀԿ դաշնակցային մարտավարությունը և մյուս քաղաքական ուժերի որոշակի իներտությունը այդ հարցում:

Ի վերջո, եթե իշխանությունը չի գալիս բանավեճի, չէ՞ որ այդուհանդերձ մի քանի ուժեր են ցանկանում լինել իշխանության փոխարեն, և ընտրողը պետք է նաև նրանց միջև ընտրություն կատարեր, հետևաբար անպայմանորեն կարևոր էր բանավեճը նաև նրանց միջև: Ակնհայտ է, որ նախընտրական արշավն այդ տեսանկյունից պարզապես ձախողվել է, չի կայացել, տապալվել է: Ընդհանրապես, սա Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի լավագույն բնորոշիչներից մեկն է: Եվ ընդհանրապես հայաստանյան իրականության՝ ոչ միայն քաղաքական: Հայաստանում բոլորը սիրում են մենախոսել, որովհետև մենախոսության պարագայում պատասխանատվության դերը էապես նվազում է, պատասխանատվության օպերատիվությունն է նվազում, այսինքն՝ ժամանակ է մնում պատասխանատվության տակից դուրս գալու, բազմաբնույթ ուղիներ որոնելու կամ մոգոնելու: Եվ թերևս հենց դա է պատճառը, որ հայաստանյան միջավայրում անպատասխանատվության մթնոլորտը համընդհանուր ախտանիշ է կենցաղից մինչև քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում