Մալիի զինվորական խունտան հակահեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում իրավիճակը հսկողության տակ է վերցրել:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիի նախկին նախագահ Ամամդու Թումանի Տուրեին հավատարիմ ուժերը հակահեղաշրջման փորձ են կատարել և մի շարք կարևոր օբյեկտներում մարտեր են ընթանում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նախկին ապստամբների ներկայացուցիչը, ելույթ ունենալով ազգային հեռուստաընկերության եթերում, հայտարարել է, որ Բամակոյում «իրավիճակը կարգավորվում է «սահմանադրական կարգին անցնելու գործընթացի ապակայունացմանն» ուղղված անհաջող փորձից հետո:
Նրա խոսքերով՝ չարագործները օտարերկրյա ուժերի աջակցությամբ հարձակում են գործել օդանավակայանի, Մալիի ռադիոհաղորդակցման և հեռուստատեսության ծառայության գրասենյակի և Կատի բնակավայրի ռազմական ճամբարի վրա: «Այդ բոլոր օբյեկտներում պահպանվում է խաղաղ իրավիճակ»,- ասել է նա:
Խունտայի ներկայացուցիչը, որն իր անունը չի հայտնել, նշել է, որ տարվել են ձերբակալություններ, և հեղաշրջման փորձին մասնակցած բոլորը կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն:








































