Նեյմարը հատել է «Սանթոս»-ի կազմում հեղինակած 100 գոլի սահմանը: Այդ ցուցանիշը ֆուտբոլիստը գրանցել է գեղեցիկ հեթ-տրիկ հեղինակելուց հետո, որն, ի դեպ, նպաստել է «Սանթոս»-ի` Սան Պաուլու նահանգի առաջնության եզրափակիչի ուղեգրի ձեռք բերմանը:
«Սանթոս»-ը 3:1 հաշվով առավելության է հասել «Սան Պաուլու»-ի նկատմամբ և չորրորդ անգամ նվաճել է մրցաշարի եզրափակիչում խաղալու հնարավորություն:
Իր 100-րդ գոլը Նեյմարը հեղինակել է 11 մետրանոցի իրացման արդյունքում` խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց, խաղի 32-րդ րոպեին կրկնապատկել է իր խփած գոլերի քանակը, իսկ 82-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկնելով` հեթ-տրիկ է հեղինակել:








































