Չարագործները կասեցրել են Wells Fargo & Co բանկի նյույորքյան 6 մասնաճյուղերի աշխատանքները: Ֆինանսական կազմակերպությունը համարվում է ԱՄՆ 4 խոշորագույն բանկերից մեկը:
Ինչպետս հաղորդում է BBC-ն, բանկերի գասենյակներ են ուղարկվել կասկածելի սպիտակ փոշիով փաթեթներ: Բոլոր 6 մասնաճյուղերի աշխատանքները կասեցվել են. դրանք փակվել են և կբացվեն քննության ավարտից հետո:
Փաթեթներից մեկի պարունակությունը ոստիկանությունն արագ պարզել է. դա եղել է միանգամայն անվնաս եգիպտացորենի ալյուր:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ Wells Fargo & Co բանկն անցկացրեց բաժնետերերի ամենամյա ժողով, որն ուղեկցվեց բանկի դեմ ուղղված բազմամարդ բողոքի ցույցով: Այն կազմակերպվել էր «Գրավեք Սան Ֆրանցիսկոն» ակցիայի շրջանակներում. ակցիայի ժամանակ եղել են ձերբակալություններ:









































