Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում բուժման կուրս անցնելուց հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերադառնում է հայրենիք:
«Ինքնաթիռում ենք: Մենք շատ ուրախ ենք, որ վերադառնում ենք մեր սիրելի Վենեսուելա: Ջերմ ողջույններ Ռաուլին (Կաստրո.- 1in.am) և Ֆիդելին (Կաստրո.- 1in.am): Եվ ամբողջ Կուբային: Կեցցե Վենեսուելան»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Չավեսը, հնարավոր է, մահացել է, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում նա եթերում չէր երևացել: Սակայն հետո Չավեսը հերքեց իր մահվան մասին լուրերը:
Փետրվարի վերջին Չավեսի մոտ հայտնաբերվեց ուռուցք գրեթե նույն տեղում, որտեղից հեռացվել էր նախորդ ուռուցքը: Դրանից հետո նա պարբերաբար ճառագայթման կուրսեր է անցնում Հավանայում: