Երեկ երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում-առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ-Ռեզա Ռահիմիի հետ, իսկ այսօր առավոտյան հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին: Իր հերթին, Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, եւ որ Իրանը պատրաստ է զարգացնելու բոլոր նախաձեռնությունները: Վարչապետը վերահաստատել է Հայաստան այցելելու` Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին։ Այցի ժամկետները կհստակեցվեն ավելի ուշ։