Australian Open-ի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում (6:1, 6:3, 6:3) պարտության մատնեց իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկային և 8-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ այս մրցաշարի կիսաեզրափակիչ: Եզրափակչի ուղեգրի համար շվեյցարացին կպայքարի Տոմաշ Բերդիխ-Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի հետ:
Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Ռաֆայել Նադալ-Դավիդ Ֆերեր և Էնդի Մարեյ-Ալեքսանդր Դոլգոպոլով զույգերի հաղթողները:
Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին քառորդ եզրափակիչում երեք սեթում (3:6, 6:3, 6:3) առավելության հասավ իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմամբ և կիսաեզրափակիչում կհանդիպի չինուհի Նա Լիի հետ, ով իր հերթին հեշտ հաղթանակ տարավ ( 6:2, 6:4) Գերմանիայի ներկայացուցիչ Անդրեա Պետկովիչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի մյուս երկու ուղեգրերի համար կպայքարեն Կլայստերսն ու Ռադվանսկան, Զվոնարյովան ու Կվիտովան:




































