Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցանցահեններն արգելափակել են Իրանի նավթարդյունաբերության նախարարության ու նրա հիմնական ընկերությունների կայքը:
Այդ հարձակումն իրականացվել է երեկ առավոտյան և շարունակվում է մինչև հիմա: Նախարարության բոլոր կառույցներում ինտերնետ մուտք գործելը դարձել է անհնար:
Նախարարության մի շարք ներկայացուցիչներ դա պատճառաբանում են նրանով, որ ցանցահենները վիրուս են ուղարկել նախարարության կենտրոնական համակարգչային համակարգ: Ներկայումս նախարարության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ:








































