Վրաստանում գործող ՊԻԿ ռուսալեզու հեռուստաալիքով հեռարձակվելու է Քենիա Սոբչակի նոր ծրագիրը: Մի քանի ամիս առաջ նա նախաձեռնել էր «Գոսդեպ» հաղորդումը, որը հանվել էր ռուսական MTV հեռուստաալիքից: Այժմ նոր թոք-շոուն կհեռարձակվի վրացական այս հեռուստաալիքով, որն իր հաղորդումները սփռում է արբանյակային հեռարձակմամբ:
Նշվում է, որ այս հաղորդման ժամանակ քննարկվելու են հասարակական-քաղաքական սուր հարցեր, որոնք հրատապ են տվյալ ժամանակահատվածի համար: Առաջին թեման վերաբերելու է Ռուսաստանում Հասարակական խորհրդի հարցին: