2007 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից հետո «արքայական ակումբը» հաղթանակ չէր տոնել «Կամպ Նոու» մարզադաշտում: Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը «Ռեալ»-ը կարողացավ 1:2 հաշվով հաղթանակի հասնել Կատալոնիայի մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ նախորդ հաղթական խաղում հանդիպման միակ գոլի հեղինակ էր դարձել Ժուլիո Բապտիստան, իսկ «Ռեալ»-ը նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի կոչումը:









































