Իսպանայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից առաջ իր սպասելիքներից խոսեց «Այաքս»-ի երիտասարդական թիմի մարզիչ Ռոլանդ դե Բուրը, ով 1998-2000 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում:
«Իհարկե ցանկանում եմ, որ Իսպանիայի չեմպիոն դառնա «Բարսելոնա»-ն, սակայն կարծում եմ, որ «Ռեալ»-ն իր ձեռքից բաց չի թողնի առավելությունը: Եթե նույնիսկ մադրիդյան ակումբը պարտվի «էլ-կլասիկո»-ում, կդառնա չեմպիոն:
Մոուրինյոյի գալուց հետո «սերուցքայիններ»-ը խաղից խաղ կատարելագործվում են: Նրանք հազվադեպ են պարտվում: Ես չեմ կարծում, որ «Ռեալ»-ը կկարողանա հաղթել մնացած բոլոր հանդիպումները, սակայն դա չի անի նաև «Բարսելոնա»-ն», – Usport հանդեսին տված հարցազրույցում ասել է դե Բուրը:






































