Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս գալով` կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Չավին նոր ռեկորդ կսահմանի: Կիսապաշտպանն իր կարիերայի ընթացքում 32-րդ անգամ կխաղա «Էլ Կլասիկո»-ում:
Հիշեցնենք, որ այժմ Չավին հավասարվել է Սեգերայի ռեկորդին: Առաջին անգամ ֆուտբոլիստը «Ռեալ»-ի հետ պայքարում խաղադաշտ է դուրս եկել 2000 թվականի փետրվարին: Նշենք, որ 31 հանդիպումներից 3-ը տեղի են ունեցել Իսպանիայի Գավաթի, 3-ը՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի և 2-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունների շրջանակներում:






































