Ministryofglove.com կայքի այցելուները Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության լավագույն դարպասապահ են ընտրել «Արսենալ»-ի լեհ ֆուտբոլիստ Վոյչեխ Շեսնին: Ընտրողների 35 տոկոսը իր ձայնը տվել է 21-ամյա ֆուտբոլիստի օգտին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիդ դե Խեան (29 տոկոս, «Մանչեսթեր Յունայթեդ»), իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել Միխել Ֆորմը (11 տոկոս, «Սուոնսի»):
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքի վարկածով` ընթացիկ մրցաշրջանի լավագույն դարպասապահի թիվ մեկ թեկնածուն համարվում է «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը:









































