Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանն իր օդային սահմանները պաշտպանելու է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Ահմեդ Հերավենդը:
Վերջինիս խոսքերով՝ այդ քայլն արվում է ՆԳՆ-ի ցուցումով՝ մաքսանենգ ճանապարհով թմրանյութի ելումուտի կանխման համար: Նա հավելել է, որ ներկայումս իրենք փորձարկում են թեթև ու միջին ԱԹՍ-ներ, որոնք շուտով կգործածվեն սահմանների պաշտպանության համար՝ ընդգծելով, որ դրանց հետ մեկտեղ օգտագործվելու են նաև գիշերային տեսասարքեր ու նոր սերնդի ռադարներ:








































