Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքին կից ֆան ակումբը ներկայացրել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման մեկնարկում «Կամպ Նոու»-ի պատրաստած անակնկալը:
Հանդիպման մեկնարկում 90 հազար կապույտ, կարմիր և դեղին գույնի թղթերի միջոցով տրիբունաները կստանան «Բարսելոնա»-ի ավանդական գույները, իսկ դրանցից մեկի վրա գրված կլինի. «Som i serem» («Մենք և կլինենք»):







































