Հարավային Սուդանի իշխանությունները հայտարարել են, որ Սուդանի հետ վերահսկում են նավթային այն շրջանները, որոնք նրա հյուսիսային հարևանը վիճելի է համարում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հարավցիները որպես ապացույց նշում են՝ եթե այդ շրջանները գտնվեին Սուդանի վերահսկողության ներքո, ապա վերջիններս մինչև ուշ երեկո դրանք չէին ռմբակոծի:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Սուդանի իշխանությունները հայտարարել են, որ ամբողջությամբ վերահսկում են վիճելի տարածքները: Նրանք ասել են, որ հարավցիները զգալի կորուստներ են ունեցել: Այս հայտարարությունից հետո Սուդանի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց` նշելու այս իրադարձությունը:







































