Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսության գլխավերևում խտացել են «սև ամպերը»:
Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը, Լագարդը նման հայտարարություն է արել ԱՄՀ խորհրդակցոյթյան նախօրեին, որում կորոշվի այդ կազմակերպության ֆինանսական ռեսուրսների ընդլայնման հարցը՝ եվրոգոտու անդամ և այլ երկրների կողմից արտահերթ վարկերի հնարավոր պահանջարկը բավարարելու համար:
Լագարդը նշել է, որ եվրոգոտու ֆինանսական շուկաներում նոր լարվածությունը, գործազրկության բարձր մակարդակը, ռիսկ պարունակող ակտիվներից բանկերի հրաժարվելու դեպքերը և նավթի գնի հնարավոր կտրուկ բարձրացումը այն գործոններն են, որոնք կարող են խարխլել տնտեսության վերականգնման փխրուն գործընթացը: ԱՄՀ ղեկավարը բարձր է գնահատել մինչ այժմ եվրոգոտու կոմից կիրառված փորձերը տարածաշրջանի ճգնաժամը հաղթահարելու գործում, սակայն հայտարարել է, որ երկրների իշխանությունները պետք է արագորեն անցնեն խոստացված բարեփոխումների իրագործմանը:








































