ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով բարձրացրել է Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշը՝ Ba1-ից հասցնելով մինչև Baa3-ի: Փաստացիորեն դա նշանակում է, որ Ադրբեջանի պետական պարտատոմսերը ձեռք են բերել ինվեստիցիոն կարգավիճակ: Ընդ որում՝ Ադրբեջանի վարկային հեռանկարները որակվել են որպես «կայուն»:
Moody’s-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկրի իշխանություններն արդյունավետորեն օգտագործել են նավթի գնաճը զգալի քանակությամբ օտար ներդրումներ ներգրավելու համար, որոնք հետագայում կկանխեն էներգակիրների պահանջի անկման բացասական հետևանքները:









































