Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չի կարծում, որ աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելլիի՝ Երևանում կայանալիք համերգի պատճառով Ազատության հրապարակում տեղադրված հսկայական բեմը կարող է խանգարել այսօր նույն տարածքում կայանալիք ՀԱԿ հանրահավաքին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Բոչելլին Երևանում հանդես է գալու «Երևանը գրքի մայրաքաղաք» համաշխարհային միջոցառման շրջանակներում: Ընդ որում՝ օպերային երգչի հրավերքը, Երևանի քաղաքապետարանից բացի, նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի միջնորդությունն է: ՀԱԿ-ի խաթեր ի՞նչ անենք, ի՞նչ եք առաջարկում: Կարծում եմ՝ նա, ըստ էության, կօգտվի այդ բեմի հարմարությունից»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը նախանշված է այսօր:








































