Սիմփսոնվիլ քաղաքում (Հարավային Կարոլինա) հաճախորդների թեյերի մեջ թքելու կասկածանքով կալանավորվել է մի մատուցող: այս մասին հայտնում է WYFF-TV-ն:
Associated Press-ի տվյալներով` 19-ամյա Մարվին Վաշինգտոնը կալանավորվել է ապրիլի 18-ին: Նրան ազատ արձակելու համար սահմանվել է 5000 դոլարի գրավ:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Մայրն ու իր աղջիկները գալիս են McDonald’s ու պատվիրում են քաղցր թեյ: Ստանալով պատվերը` նրանք նկատում են, որ իրենց տվել են ոչ քաղցր թեյ: Նրանք վերադարձնում են պատվերը ու նորից ստանում անհամ թեյ: Դրանից հետո նրանք թեյը վերցնում են, տանում տուն ու որոշում ինքնուրույն քաղցրացնել: Բացելով բաժակները` նրանք այնտեղ հայտնաբերում են մեծ քանակությամբ լորձ:
Հայտնաբերվել է տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է տղան մինչ մատուցելը թեքվում բաժակների վրա:
Նրան առաջադրվել է մթերքը փչացնելու մեղադրանք. Ինչի պատճառով կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:










































