Ատոմակայանի աշխատակիցներին սոցիալական փաթեթ կհատկացվի: Այս որոշումը հաստատվեց այսօրվա կառավարության նիստում: Սոցիալական փաթեթի գումարը կազմում է 132 հազար դրամ: Դրանից կարող են օգտվել աշխատակցի ընտանիքի անմիջական անդամները, այդ թվում` մինչև 27 տարե¬կան չամուսնացած զավակները: Որոշումը չի տարածվում ԱԷԿ-ում 6 ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:
Ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սոցիալական փաթեթի համար գումարը կհատկացվի անկանխիկ՝ փոխանցվելով բանկային հատուկ հաշվին, և դրանք կանխիկացման ենթակա չեն լինի:
Ըստ նախարարի՝ սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է առևտրային բանկում, իսկ դրական մնացորդի դիմաց բանկի կողմից վճարվում է տոկոսային եկամուտ:









































