Հաղորդվում է, որ Flashback Trojan-ով վարակված Apple Macintosh համակարգիչների թիվը կարող է ավելանալ։
Technolog-ը հաղորդում է, որ ամերիկյան հակավիրուսային ծրագրերի հսկա Symantec-ը հայտնել է, որ Flashback–ն այժմ վնասում է ավելի քիչ թվով համակարգիչների, քան այն ժամանակ, երբ դրա մասին նոր էր հայտնի դարձել: Սա կարող է լավ տեղեկություն լինել, բայց և հավանականություն կա, որ այս տեղեկությունը սուտ է:
Ռուսական Dr. Web ընկերությունը հայտնել է, որ չնայած վերջին երկու շաբաթների ընթացքում Flashback-ի ազդեցությունը կայունացվել էր, բայց այժմ այն կրկին վնասում է մեծ թվով համակարգիչների` վարակված համակարգիչների թիվը հասցնելով 800.000-ի:







































