Սուդանի ու Հարավային Սուդանի միջև ռազմական գործողություններն ընդլայնվել են նոր տարածությունների հաշվին: Կողմերը միմյանց մեղադրել են նավթով հարուստ Խեգլիգ շրջանից արևմուտք ընկած հատվածում նոր ճակատ բացելու մեջ: Հիշեցնենք, որ այս հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են մեկ շաբաթից ավելի Այս մասին հայտնում է BBC-ն:
Մի քանի մարդ է զոհվել Սուդանի Մուգլադ ու Հարավային Սուդանի Ավեյլ քաղաքների միջև ընկած հատվածում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով:
Երկրների միջև լարված իրավիճակը համաշխարհային հանրության մոտ մտավախություն է առաջացնում:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Սուդանն ու Հարավային Սուդանը շարժվում են դեպի լայնամասշտաբ պատերազմ։
Նրա խոսքերով` ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է երկու երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը` աշխատելով նրանց հետ կանգնեցնել ռազմական ճանապարհով հարցերը լուծելուց:









































