РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) հերքել է այն տեղեկատվությունը, թե Իրանը կրճատել է Հունաստանին և Իսպանիային իր նավթի մատակարարումները:
NIOC-ի միջազգային կապերի գծով տնօրեն Մոհսեն Քամսարին հայտարարել է, որ իրենք դեռևս որևէ հրահանգ չեն ստացել Հունաստանին ու Իսպանիային նավթի առաքումների կրճատման մասին: Նա նաև հերքել է եվրոպական մյուս երկրներին (Գերմանիա և Իտալիա) իրանական նավթի մատակարարման կրճատման մասին տեղեկատվությունը, սակայն հաստատել է Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային նավթի մատակարարման կասեցումը:
Նշվում է, որ Իրանն օրական արդյունահանում է 3.5 միլիոն բարել նավթ, որից արտահանվում է 2.5 միլիոն բարելը: