«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի օգնական Ռենե Մելեստենը հայտնել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը անձամբ է հետևում «Լիլլ»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարի խաղին:
«Վերջերս Ալեքս Ֆերգյուսոնը այցելել է Ֆրանսիա` «Լիլլ»-ի հանդիպմանը ներկա լինելու, որպեսզի հետևի Էդեն Ազարի խաղին: Դա կարող է նշանակել մի բան. բելգիացին հետարքրքրում է մասնագետին: Մենք պետք է երիտասարդացնենք մեր կազմը, և Ազարի տրանսֆերի ձեռք բերումը կդառնա այդ երիտասարդացման առաջին գրավականը:
Տրանսֆերի ձեռք բերման հարցում չենք ցանկանում շտապել: Իհարկե, Ազարը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն մենք դեռ պետք է ամեն ինչ լրջորեն քննարկենք: Ֆերգյուսոնը ցանկանում է հասկանալ ֆուտբոլիստի բնավորությունը, այդ իսկ պատճառով անձամբ է հետևում նրա խաղերին»,- ասել է Մելեստենը:









































