Apple-ի ու Samsung-ի ղեկավարները որոշել են հանդիպել, որպեսզի փորձեն լուծել երկու ընկերությունների՝ ներկայում Կալիֆոռնիայի դատարանում քննվող պատենտային վեճը:
Հանդիպումը նշանակվել է այն բանից հետո, երբ դատարանը պարտավորեցրել է ընկերություններին մասնակցել գործը քննող դատավորի հսկողության ներքո կազմակերպվելիք համաժողովին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հարցի վերաբերյալ համաժողովը կանցկացվի 90 օրվա ընթացքում: Դրան կմասնակցեն առանձին ընկերությունների գործադիր տնօրեններ, սպա և գլխավոր իրավախորհրդատուներ»,- ընդգծել են Samsung-ում:
Ընկերությունները միմյանց մեղադրում են պլանշետային համակարգիչներում ու սմարթֆոններում կիրառվող տեխնոլոգիայի գողության մեջ:
Apple-ի ու Samsung-ի պատենտային վեճը ներկայում քննվում է մի քանի երկրում միաժամանակ:








































